հայ
TIS-PRO 75 640x480 50Hz TIS-PRO 75 640x480 50Hz TIS-PRO 75 640x480 50Hz TIS-PRO 75 640x480 50Hz

TIS-PRO 75 640x480 50Hz

Գինը՝ ըստ հարցման
Համեմատել Հեռացնել ցանկից
Համեմատել (0)
Ներառված պարագաներ
Battery Cassette
Battery Cassette
Picatinny adaptor for WRC
Picatinny adaptor for WRC
Two Lithium Battery CR123
Two Lithium Battery CR123
Remote control
Remote control
Ապրանքի նկարագրություն

TIS-PRO-ն ամենավերջին և ամենաժամանակակից ջերմային պատկերաստեղծման մենօկուլյար է, որը սպառվում է շուկայում սպորտի սիրահարների, իրավապահ մարմինների ու զինված ուժերի կողմից։ TIS-PRO արտադրանքի գծի հիմքում ընկած է FLIR Tau 2 VOx տեսակի վերջին սերնդի միկրոճառագայթաչափ միջուկը, որն օգտագործվում է տարբեր մոդելներում։ Դրանք ունեն տարբեր հզորություններ և գներ, զինված են գերժամանակակից տեխնոլոգիայով, ուստի նախատեսված են տարբեր նպատակների օգտագործման և մարտական առաջադրանքների կատարման համար։

TIS-PRO-ն ամուր կառուցվածքով, առանց սառեցման համակարգի, երկար ԻԿ ճառագայթներով աշխատող, խոշորացման հնարավորությամբ ու ձեռքի օգտագործման ջերմացույց սարք է՝ նախատեսված ցերեկային և գիշերային օգտագործման համար։

Շուրջօրյա առաջադրանքներ կատարելու հնարավորությունը TIS-PRO-ի միակ ուժեղ կողմը չէ։ Ջերմային պատկերաստեղծման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս նաև հայտնաբերել թիրախներ ձյան, փոշու, ծխի, մշուշի և այլ մթնոլորտային երևույթների առկայության պայմաններում։ Չնայած լազերային նշանառման, ԻԿ լուսավորության կամ ԳԴ սարքերի կիրառմանը՝ TIS-PRO ջերմացույցը շատ դժվար է հայտնաբերել այլ սարքերի միջոցով, քանի որ այն չի արձակում ոչ մի տեսակի տեսանելի լույս կամ ռադիոալիք։

Առանձնահատկություններ
  • Գերմանիումից պատրաստված օբյեկտիվի ոսպնյակ
  • Tau-2 17 մկմ բարձրությունը չափող ջերմային սենսոր
  • Ներքև ծալվող միջերես
  • Թվային խոշորացում՝ 1x, 2x, 4x և 8x
  • Գունային ռեժիմներ՝ տարբեր գունային ռեժիմներ
  • Օգտագործողի կողմից կարգավորվող պատկերային հատուկ գործիքներ
  • Երկար աշխատաժամանակ ապահովող ներքին մարտկոց (ըստ ընտրության)
  • Տեսանկարահանում՝ վիդեո արտածում/ տեսախցիկ (ըստ ընտրության)՝ տեսապատկերի վերացուցադրման հնարավորությամբ
  • Անլար հեռակառավարում
  • Դիմացկուն ՀԹԿ (համակարգչային թվային կառավարման) մեքենաների և ինքնաթիռների շինարարության մեջ օգտագործվող ալյումինի ձուլվածք
  • Արագ միացում
Տեխնիկական տվյալներ
Սենսորի առանձնահատկությունները.
Կետերի ֆորմատ 640x480
Թարմացման արագություն 50 Հց
Միացման ժամանակ 4 վ
Կետերի չափս 17 մկմ
Սպեկտրալ հաճախականություն 7.5~14μm
NETD / զգայունություն 60mK
Սարքի առանձնահատկությունները.
Ոսպնյակային համակարգ F75 մմ; F/1.0
Օպտիկական խոշորացում x 3.75
Թվային խոշորացում 2 x, 4 x
Տեսադաշտ 5.0° x 3.7°
Դիօպտրիայի կարգավորման տիրույթ ±5 դ
Կիզակետային հեռավորություն 10 մ-ից մինչև անվերջություն
Ելքի բիբ 10 մմ
Տարածությունը ելքի բիբից 45 մմ
Ցուցասարք Quad-VGA (1280x960), FLCD
Ներածման և արտածման ֆորմատ (լուծաչափ) PAL (768x574 փքս) / NTSC (640x480 փքս)
Պատկերի երանգապնակներ Blackhot, Whitehot, Sepia, Iron, Fire
Նշանակետի տեսակը Թվային կառավարմամբ 3 ձևանմուշ՝ փոքր խաչաձև, խաչաձև (կետով), «No Reticle»
Նշանոցային համակարգ (նշանակետի գույնը) Սև, սպիտակ
Միացման կոճակ On / Off. / Սպասման ռեժիմ
Կառավարման վահանակի կոճակներ Գործառնական պարամետրերի կարգավորում` ցուցասարքի պայծառության կառավարում, թվային խոշորացման կառավարում, ցանցի ձևանմուշի կառավարում, Boresighting control
WIFI-ի միացման կոճակ On / Off WIFI
Հեռակառավարման վահանակի կոճակ TIS-ի ակտիվացում / ապաակտիվացում Սպասման ռեժիմում
Կենտրոնացման օղակ Կարգավորում է տեսապակու կենտրոնացումը
S620 միացում Power In, անալոգային վիդեո մուտքային / ելքային, թվային տեսաձայնագրիչ
Միկրո USB Արտաքին մարտկոց
Մարտկոցի տեսակը Երկու CR123A 3Վ լիթիումային մարտկոցներ կամ վերալիցքավորվող CR123 մարտկոցներ` 3.0-ից 3.7Վ (2)
Մարտկոցի աշխատաժամանակ Մինչև 4 ժամ (ըստ ցանկության` մինչև 12 ժամ)
Արտաքին սնուցման աղբյուր 6VDC / 600մԱ
Գործարկման ջերմաստիճան -40°C մինչև +50°C
Ընդհանուր չափսեր 290 x 71 x 85 մմ
Քաշ 0.9 կգ
Մուտք
x