





TIC-PRO 50 ջերմային պատկերաստեղծման կցվող համակարգը TIC PRO ընտանիքին պատկանող ամենաժամանակակից մոդելներից է, որը սպառվում է շուկայում սպորտի սիրահարների, իրավապահ մարմինների ու զինված ուժերի կողմից։ TIC-PRO 50–ի հիմքում ընկած է FLIR Tau 2 VՕx տեսակի վերջին սերնդի միկրոճառագայթաչափ միջուկը, որն օգտագործվում է տարբեր մոդելներում։ Դրանք ունեն տարբեր հզորություններ, գներ, զինված են գերժամանակակից տեխնոլոգիայով, ուստի նախատեսված են տարբեր նպատակների օգտագործման համար՝ որսորդությունից մինչև հրաձգություն։
TIC-PRO 50-ն առանց հովացման համակարգի, երկար ճառագայթներով աշխատող ջերմային պատկերաստեղծման կցվող սարք է, որն ամրակցվում է խոշորացման հնարավորությամբ ցերեկային նշանոցի առջևում։ Ցերեկային նշանոցը ջերմային պատկերաստեղծման սարք դարձնելը տալիս է այնպիսի առավելություններ, ինչպիսիք են` դիրքային փոփոխության չենթարկվող այտի ելուստը, խզակոթից մինչև ձգանն ընկած հեռավորությունն ու ցերեկային նշանոցի բալիստիկական խաչագծի օգտագործումը։ Ջերմային պատկերաստեղծման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հայտնաբերել թիրախներ ձյան, փոշու, ծխի, մշուշի և այլ մթնոլորտային երևույթների առկայության պայմաններում։
Սարքը հնարավորություն է տալիս առանց ցերեկային նշանոցը հանելու զենքին կցել ԳԴ ջերմային պատկերաստեղծման նշանոցը (վերազրոյացումը՝ ներառյալ)։ Այն ամրակցվում է ստանդարտ ցերեկային օպտիկական նշանոցի առջևում։ Վերազրոյացման կարիք այլևս չկա, քանի գործարանային կարգավորման շեղումը ավելի քիչ է, քան 1 MOA: Կցվող համակարգը հնարավորություն է տալիս հստակորեն պահպանել ելքի բիբի տարածությունն ու կրակելու դիրքը։ Վերանշանառման անհրաժեշտություն չկա, քանի որ օպերատորն օգտագործում է իր սեփական ցերեկային նշանոցը:
- Ցերեկային օգտագործման նշանոցների կամ հեռադիտակների փոխակերպում ջերմացույց սարքերի
- Ամրակցվում է ցանկացած նշանոցի առջևում՝ առանց վերազրոյացման անհրաժեշտության
- Ջերմային պատկերաստեղծման հզոր տեսախցիկ
- Թեթև ու դիմացկուն կառուցվածք
- SVGA 800x600 OLED ցուցասարք
- Հեշտ աշխատանք
- Ձեռքով կառավարվող օբյեկտիվի ոսպնյակ
- Իրական ժամանակով աշխատող ցուցասարք
- Օգտագործողի կողմից կարգավորվող պատկերային գործիքներ
- Աշխատավիճակի մասին տեղեկություն փոխանցող ցուցասարք (մարտկոցի աշխատավիճակ, ակտիվ պրոֆիլ և երանգապնակի կարգավորումներ)