հայ
NVR-V 4.5x Gen 2+ NVR-V 4.5x Gen 2+ NVR-V 4.5x Gen 2+ NVR-V 4.5x Gen 2+

NVR-V 4.5x Gen 2+

Գինը՝ ըստ հարցման
Համեմատել Հեռացնել ցանկից
Համեմատել (0)
Ներառված պարագաներ
Lens cloth
Lens cloth
WRC Wireless Remote Control
WRC Wireless Remote Control
One Lithium Battery
One Lithium Battery
Manual with Warranty Card
Manual with Warranty Card
Ապրանքի նկարագրություն

NVR-V 4.5x նշանոցները ԳԴ ամենավերջին տեխնոլոգիաներով զինված սարքեր են։ Դրանք կարող են համալրված լինել 2+ և 3 սերնդի, ներառյալ՝ "White phosphor" կամ "White phosphor" տեխնոլոգիայով աշխատող, ինչպես նաև հատուկ ռազմական օգտագործման համար նախատեսված 3-րդ սերնդի Pinnacle հզոր ԷՕՓ-ներով։ Օպտիկական նոր կառուցվածքը սահմանում է արտադրության չափանիշները։ Այս նշանոցային սարքերը դարձել են շատ ավելի կոմպակտ և հարմար օգտագործման համար։

NVR-V 4.5x-ն ունի մի շարք տեխնիկական հատկություններ, ներառյալ՝ անլար հեռակառավարում, CR123A տեսակի կամ AA չափսի օգտագործվող մարտկոց և արագ ամրացման Պիկատինիի միացվածք` փականներով։ NVR-V 4.5x-ն ունի Վիվերի և Պիկատինիի ռելսային միացվածքներ, որոնց օգնությամբ նշանոցը կարելի է հաշված վայրկյանների ընթացքում կցել ցանկացած զենքի՝ առանց որևէ գործիքի անհրաժեշտության։

NVR-V 4.5x-ն ունի բազմակի ծածկույթներով պաշտպանված և ամբողջությամբ ապակուց կառուցված ոսպնյակներ, ինչպես նաև ձեռքով կարգավորվող հիանալի նշանոցային խաչագիծ, որը տալիս է դիպուկ կրակի հնարավորություն։ Լազերային սարքերի կամ լուսարձակների (հզոր ԻԿ լուսարձակը՝ ներառյալ) համար նախատեսված Պիկատինիի ռելսային միացվածքով այս սարքը հիանալի ընտրություն է որսորդների, նշանաձիգների և պարզապես նրանց համար, ովքեր փնտրում են կոմպակտ, դիմացկուն ու թեթև ԳԴ նշանոց։

NVR-V 4.5x-ը ԳԴ նշանոց է, որը թիրախավորման և նշանառության հիանալի հնարավորություն է ընձեռում անգամ ամենախստապահանջ հրաձիգներին, որսորդներին, զինծառայողներին, իրավապահ մարմիններին և անվտանգության աշխատակիցներին։

Առանձնահատկություններ
  • Սարքի համար նախատեսված ոսպնյակների և ԷՕՓ-ների կարգավորումների լայն հնարավորություն
  • Ցնցումներից պաշտպանված, ամբողջությամբ ապակուց կառուցված, բազմակի պաշտպանիչ ծածկույթներով պատված և ԻԿ շարժահաղորդմամբ օպտիկա
  • Պայծառ լույսի կրճատման համակարգ
  • Լուսային նշանոցային խաչագիծ՝ պայծառության կառավարման հնարավորությամբ
  • Լարման ուժեղացման կարգավորում
  • Անլար հեռակառավարում՝ ներառյալ
  • Անջատվող հեռահար ԻԿ լուսարձակ
  • Ջրադիմացկուն կառուցվածք
  • Մեկ հատ CR123A տեսակի լիթիումի կամ AA չափի ալկալիական մարտկոց
  • Լիցքաթափվող մարտկոցի ցուցիչ
  • Արագ ամրացման միացվածք
  • Ստանդարտ վիվերային ռելսային միացվածքին ամրացնելու հնարավորություն
  • Երկու տարի երաշխիք
Տեխնիկական տվյալներ
ԷՕՓ- ի առանձնահատկությունները.
ԷՕՓ Gen 2+
Ֆոտոկաթոդի տեսակը Multi Alkali / S25
Լյումինաֆորի տեսակը P43 (կանաչ) կամ P45 (սպիտակ)
Որակի 1000-1300
Թույլատրման սահմանաչափ, p / mm 47-51
S / N հարաբերակցությունը 21-25
Փոխակերպման գործակիցը 25000-30000
Լարումը, V 2 - 3.6
Ընթացիկ սպառումը, mA, ոչ ավել քան 25
ԷՕՓ- ի նվազագույն գործառնական ժամանակ, ժամ 10000
Սարքի առանձնահատկությունները.
Խոշորացում 4.5x
Ոսպնյակային համակարգ 108 մմ; F/1.54
Տեսադաշտ
Կիզակետային հեռավորություն 10 մ-ից մինչև անվերջություն
Ելքի բիբ 7 մմ
Տարածությունը ելքի բիբից 45 մմ
Դիօպտրիայի կարգավորման տիրույթ ±4 դ
Նշանակետի տեսակը Mil-Dot
Նշանոցային համակարգ (նշանակետի գույնը) Կարմիր-կանաչ
Նշանոցի հորիզոնական դիրքավորման և բարձրության կարգավորումներ 1/2 անկյունային րոպե
Հեռակառավարում Այո
Ձերքով պայծառության կառավարում Այո
Պայծառ լույսի կրճատում Այո
Ավտոմատ անջատման համակարգ Այո (1 ժամ)
Ինֆրակարմիր լուսարձակ Անջատվող հեռահար լուսարձակ
Ցածր լարման ցուցիչ Այո (տեսադաշտում)
Մարտկոցի տեսակը Մեկ հատ CR123 տեսակի լիթիումի 3Վ կամ CR123 տեսակի վերալիցքավորվող մարտկոցներ՝ 3.2Վ լարումով
Մարտկոցի աշխատաժամանակ Մինչև 60 ժամ
Դիմացկունություն շրջակա միջավայրի գործոնների նկատմամբ Ջրակայուն և մշուշադիմացկուն / անջրանցիկ
Ռազմական չափանիշ Այո
Գործարկման ջերմաստիճան -40°C մինչև +50°C
Պահպանման ջերմաստիճան -50°C մինչև +70°C
Ընդհանուր չափսեր 219 x 99 x 81 մմ
Քաշ 0.97 կգ
Երաշխիք 2 տարի
Մուտք
x