հայ
NVR-N 6x Gen 2+ NVR-N 6x Gen 2+ NVR-N 6x Gen 2+ NVR-N 6x Gen 2+

NVR-N 6x Gen 2+

Գինը՝ ըստ հարցման
Համեմատել Հեռացնել ցանկից
Համեմատել (0)
Ներառված պարագաներ
Lens cloth
Lens cloth
Soft carrying Case
Soft carrying Case
One Lithium Battery
One Lithium Battery
Manual with Warranty Card
Manual with Warranty Card
IR850nm
IR850nm
Remote control
Remote control
Ապրանքի նկարագրություն

NVR-N 6x-ը օգնության կարող է հասնել այն ժամանակ, երբ հրաձիգին անհրաժեշտ է լրացուցիչ տարածություն իր և իր թիրախի միջև։ Բարձրակարգ ԷՕՓ-ով, նշանոցի հեշտ օգտագործվող հորիզոնական կարգավորման մեխանիզմով և բարձրության կարգավորումներով համալրված սարքը թույլ է տալիս գիշերային պայմաններում տեսնել ավելին, քան կարելի էր ակնկալել։ Այն կարող է զինված լինել 2+ և 3-րդ սերնդի, ներառյալ՝ "Green phosphor" կամ "Quick Silver" տեխնոլոգիայով աշխատող հզոր ԷՕՓ-ներով, որոնք թույլ են տալիս օգտագործողին կիրառել գիշերային դիտման բնական սև-սպիտակ ռեժիմը։

Կարգավորվող լուսային նշանոցային խաչագիծը յուրօրինակ է։ Շուկայում չկա ԳԴ այլ նշանոց, որն ունենար այդքան հստակ պատկերանշված բարակ խաչագիծ։ Դրանց շնորհիվ օգտագործողը կարող է դիպուկ խոցել անգամ ամենափոքր թիրախները։ NVR-N 6x-ն ամրացվում է զենքին Պիկատինիի և Վիվերի միացվածքներով, որոնք թույլ են տալիս ճշգրտորեն դիրքավորել սարքը՝ առավերագույնս հարմարեցնելով այն օգտագործողին։ Սարքին պարագաներ կցելու համար նախատեսված երեք ռելսային միացվածքները թույլ են տալիս հեշտությամբ ամրակցել նշանոցին հեռահար ԻԿ լուսարձակը և/կամ այլ համադրելի պարագաներ։ NVR-N 6x-ը կառուցված է ինքնաթիռների շինարարության մեջ օգտագործվող ալ յումինից, ջրակայուն է, դիմացկուն ու թեթև։

Առանձնահատկություններ
  • 6 x խոշորացում, տեսադաշտի 6.5 աստիճանով
  • Ցնցումներից պաշտպանված, ամբողջությամբ ապակուց կառուցված, բազմակի պաշտպանիչ ծածկույթներով պատված և ԻԿ շարժահաղորդմամբ օպտիկա
  • Պաշտպանվածություն վառ լույսից, պայծառության ավտոմատ կառավարում(ՊԱԿ)
  • Կենտրոնում տեղակայված լուսավորվող (կարմիր) նշանոցային խաչագիծ կոնտրաստի կարգավորմամբ
  • Հեշտ կառավարելի կոճակներ և կարգավորումներ
  • Ստանդարտ վիվերային ռելսային միացվածքին ամրացնելու հնարավորություն
  • Նշանոցային խաչագծի լույսի պայծառության կառավարում
  • XLR-IR850 անջատվող հեռահար ԻԿ լուսարձակ
  • Երկու տարի երաշխիք
Տեխնիկական տվյալներ
ԷՕՓ- ի առանձնահատկությունները.
ԷՕՓ Gen 2+
Ֆոտոկաթոդի տեսակը Multi Alkali / S25
Լյումինաֆորի տեսակը P43 (կանաչ) կամ P45 (սպիտակ)
Որակի 1000-1300
Թույլատրման սահմանաչափ, p / mm 47-51
S / N հարաբերակցությունը 21-25
Փոխակերպման գործակիցը 25000-30000
Լարումը, V 2 - 3.6
Ընթացիկ սպառումը, mA, ոչ ավել քան 25
ԷՕՓ- ի նվազագույն գործառնական ժամանակ, ժամ 10000
Սարքի առանձնահատկությունները.
Խոշորացում 6x
Ոսպնյակային համակարգ 160 մմ; F/2.0
Տեսադաշտ 6.5°
Կիզակետային հեռավորություն 25 մ-ից մինչև անվերջություն
Ելքի բիբ 10 մմ
Տարածությունը ելքի բիբից 45 մմ
Դիօպտրիայի կարգավորման տիրույթ -6 մինչև +2 դ
Նշանակետի տեսակը Խաչաձև
Նշանոցային համակարգ (նշանակետի գույնը) Կարմիր-կանաչ
Նշանոցի հորիզոնական դիրքավորման և բարձրության կարգավորումներ 1/2 անկյունային րոպե
Հեռակառավարում Այո
Պայծառության ավտոմատ կառավարում Այո
Պայծառ լույսի կրճատում Այո
Ինֆրակարմիր լուսարձակ Անջատվող հեռահար լուսարձակ
Ցածր լարման ցուցիչ Այո (տեսադաշտում)
Մարտկոցի տեսակը Մեկ հատ CR123 տեսակի լիթիումի 3Վ կամ CR123 տեսակի վերալիցքավորվող մարտկոցներ՝ 3.2Վ լարումով
Մարտկոցի աշխատաժամանակ Մինչև 60 ժամ
Դիմացկունություն շրջակա միջավայրի գործոնների նկատմամբ Ջրադիմացկուն
Ռազմական չափանիշ Այո
Գործարկման ջերմաստիճան -40°C մինչև +50°C
Պահպանման ջերմաստիճան -50°C մինչև +70°C
Ընդհանուր չափսեր 388 x 102 x 71 մմ
Քաշ 1.9 կգ
Երաշխիք 2 տարի
Մուտք
x