




NVM-N 14-ի դիմացկուն և բաղադրյալ նյութերից պատրաստված օպտիկան օժտված է ամուր իրանով, և գերազանցում է ռազմական նշանակության գիշերային դիտման սարքերի ցուցանիշները։ Այն համապատասխանում է MIL-SPEC-810 չափանիշի պահանջներին։ Արդյունքում NVM-N 14-ը շարունակում է գերազանց դրսևորել իրեն անգամ ամենաանբարենպաստ պայմաններում և դիմացկուն է աղաջրի, անձրևաջրի, բարձր խոնավության և արտակարգ ջերմաստիճանների նկատմամբ։
NVM-N 14-ն ունի լարման ուժեղացման ձեռքով կարգավորման ռեժիմ, որը հնարավորություն է տալիս օգտագործողին ընտրել պատկերի պայծառության համապատասխան մակարդակը՝ համապատասխանեցնելով սարքը շրջակա միջավայրի լուսավորությանը։ Սարքի հետ տրվում են նաև մի շարք այլ պարագաներ, ինչպես օրինակ 3x, 5x և 8x խոշորացման հնարավորությամբ ոսպնյակները՝ միջին և հեռահար դիտման համար, գլխին կամ սաղավարտին ամրացնելու հարմարանքը՝ մարտավարական կամ որսորդների գործածման համար և հեռահար օգտագործման հզոր ԻԿ լուսարձակ։ NVM-N 14-ը կարող է զինված լինել 2+ և 3 սերնդի, ներառյալ՝ Green phosphor կամ "Quick Silver" տեխնոլոգիայով աշխատող հզոր ԷՕՓ-ով, որոնք թույլ են տալիս օգտագործողին կիրառել գիշերային դիտման բնական սև-սպիտակ ռեժիմը։ NVM-N 14-ը գիշերային դիտման բարձրակարգ սարք է, որը կբավարարի իրավապահ մարմինների անգամ ամենաբծախնդիր ներկայացուցչին, զինծառայողին կամ շարքային օգտագործողին։
- Կոմպակտ և ամուր կառուցվածք
- Ջրակայուն
- Ամրակցվում է զենքերին
- Սաղավարտին ամրակցելու հնարավորություն
- Լարման ուժեղացման կարգավորում՝ ձեռքով
- Պայծառության ավտոմատ կառավարում
- Պայծառ լույսի կրճատում
- Հեշտ կառավարելի կոճակներ
- Մեկ հատ CR123A տեսակի լիթիումի կամ AA չափսի մարտկոց
- Ամրակցվում է ֆոտոխցիկներին
- Ներկառուցված ԻԿ լուսարձակ և լուսարձակող ոսպնյակ
- 2 տարի երաշխիք