





NVG 7 PRO ԳԴ երկօկուլյար ակնոցային համակարգ է` համալրված Gen 3 բարձրակարգ ԷՕՓ-ներով։ Այն հեշտությամբ կարելի է գործածել առանց ձեռքերի։ Սարքն ունի բարձրակարգ օպտիկա, պարզ, հուսալի էլեկտրոնիկա և ապահովում է ԳԴ պատկերի պայծառությունն ու պարզությունը անգամ ամենաանբարենպաստ պայմաններում։ Սարքն ունի ներկառուցված ԻԿ լույսի աղբյուր՝ քարտեզներ կարդալու կամ ընդհանուր օգտագործման համար և կարճ հեռավորության համար նախատեսված լուսարձակներ, որոնք կարելի է օգտագործել անգամ լիակատար մթության պայմաններում։ Սարքի հետ վաճառվում են նաև մի շարք պարագաներ, ինչպես, օրինակ, 3x, 5x և 7x խոշորացման հնարավորություն ընձեռող ոսպնյակները՝ միջինից մինչև հեռահար դիտման համար, սարքը գլխին կամ սաղավարտին ամրացնելու հարմարանքը, որը հնարավորություն է տալիս գործածել այն առանց ձեռքերի օգտագործման, ինչպես նաև հեռահար օգտագործման համար նախատեսված հզոր ԻԿ լուսարձակը։
- Թեթև, կոմպակտ և դիմացկուն ակնոցային համակարգ
- Ունիվերսալ (ձեռքի օգտագործման, կարող է ամրացվել նաև գլխի օղագոտուն կամ սաղավարտին)
- Վերև շրջվող հարմարավետ գլխի օղագոտի
- Ամբողջությամբ ապակուց կառուցված, բազմակի ծածկույթներով պաշտպանված օպտիկա
- Պայծառության ավտոմատ կառավարում
- Մեկ հատ CR123A տեսակի լիթիումի կամ AA չափի ալկալիական մարտկոց, փոխարկիչը՝ ներառյալ
- Ջրակայուն և մշուշադիմացկուն
- Երկու տարի երաշխիք