





NVB-D 3x-ը ԳԴ զննության հեռահար սարք է։ Դիմացկուն իրանով այս հզոր սարքը թույլ է տալիս օգտագործողին երկար ժամանակ զննել հեռահար տարածություններ։ NVB-D 3x-ը հիանալի գործիք է պարագծային անվտանգության hամակարգերին կցելու, բնաշխարհը զննելու և հեռահար վերահսկողություն սահմանելու համար։
Նոր և հզոր ԷՕՓ-ով զինված երկօկուլյարը նախատեսված է ինչպես ձեռքի օգտագործման, այնպես էլ եռոտանուն ամրակցվելու համար։ Այն կարող է զինված լինել 2+ և 3 սերնդի, ներառյալ՝ Green phosphor կամ "Quick Silver" տեխնոլոգիայով աշխատող հզոր ԷՕՓ-ներով (IITs), որոնք թույլ են տալիս օգտագործողին կիրառել գիշերային դիտման բնական սև-սպիտակ ռեժիմը։ Սարքը համալրված է պայծառության ավտոմատ կառավարմամբ (ՊԱԿ), որը կարգավորում է պատկերի փողի պայծառությունը՝ ստանալու պատկերի ամենաբարձր լուծաչափը տարբեր լույսային պայմաններում։
Առկա են 5x և 8x խոշորացման հնարավորությամբ մոդելները։ NVB-D 3x-ին կարելի է կցել գերհեռահար ԻԿ լուսարձակ և պաշտպանության էլեկտրական սխեմաներ։ Ամուր իրանով և ջրի ու հարվածի նկատմամբ դիմացկուն այս սարքը հիանալի ընտրություն է որսորդության, բնաշխարհի զննության, պաշտպանության, ինչպես նաև իրավապահ մարմինների համար։
- Թեթև, դիմացկուն և հարմարունակ
- 5x կամ 8x խոշորացում
- Ամբողջությամբ ապակուց պատրաստված, բազմակի ծածկույթներով
- պաշտպանված, արագ օպտիկական համակարգ
- Երկդիտակային համակարգ հարմար և գիշերային երկարատև դիտումների համար
- XLR-IR850 հեռահար ԻԿ լուսարձակ
- Դիմացկուն է ջրի և մշուշի հանդեպ
- Կցվում է եռոտանուն
- Ուսին կամ վզին գցելու գոտի՝ հարմարավետ օգտագործման համար
- Երկու տարի երաշխիք