հայ
DNS XMR Gen 3 DNS XMR Gen 3 DNS XMR Gen 3 DNS XMR Gen 3 DNS XMR Gen 3

DNS XMR Gen 3

Գինը՝ ըստ հարցման
Համեմատել Հեռացնել ցանկից
Համեմատել (0)
Ներառված պարագաներ
Lens cloth
Lens cloth
Battery adaptor 3V / AA 1,5V
Battery adaptor 3V / AA 1,5V
Soft carrying Case
Soft carrying Case
Special Wrench
Special Wrench
One Lithium Battery
One Lithium Battery
Manual with Warranty Card
Manual with Warranty Card
IR850nm
IR850nm
Light Suppressor 3
Light Suppressor 3
Remote control
Remote control
Ապրանքի նկարագրություն

DNS-ХMR սարքը ամենազարգացած ԳԴ կցվող համակարգերից մեկն է միջին տարածությունից խոցելու համար։ Սարքին բնորոշ են պատկերի պարզությունը, հուսալիությունը, արագ աշխատանքն ու մատչելի գինը։

DNS-ХMR-ը կդարձնի ձեր ցերեկային նշանոցը ԳԴ սարք՝ հիանալի թիրախավորման և նշանառության հնարավորություն տալով անգամ ամենախստապահանջ հրաձիգներին, որսորդներին, զինծառայողներին, իրավապահ մարմիններին և անվտանգության աշխատակիցներին։ ԳԴ տեխնոլոգիայի վերջին ձեռքբերումներով համալրված այս սարքը հնարավորություն է տալիս առանց ցերեկային նշանոցը հանելու ամրացնել ԳԴ նշանոցը։ DNS-ХMR-ը հեշտությամբ ամրացվում է զենքի ցերեկային նշանոցի առջևում։

Վերազրոյացման կարիք այլևս չկա, քանի որ սարքի փողից նշանառման համար գործարանային նշանոցը նախատեսված է ավելի քիչ, քան 1 անկյունային րոպեի (minute of anglе МОА) համար: DNS-ХMR-ը հնարավորություն է տալիս օգտագործողին հիանալի դիրքավորվել առանց ցերեկային նշանոցը հանելու և հասնել կրակի բարձր դիպուկության մակարդակի։

Անլար հեռակառավարման սարքը կարելի է ամրացնել զենքի ցանկացած հատվածին։

Սարքը խորհուրդ է տրվում օգտագործել 6-7x խոշորացման հնարավորություն ունեցող ցերեկային նշանոցների հետ։ DNS-ХMR-ն ունի կցասարքերի արագ անջատման միացվածքային համակարգ (փականներով), որը թույլ է տալիս արագ ամրացնել կամ անջատել սարքը ցանկացած զենքի(ից)՝ Վիվերի կամ Պիկատինիի ռելսային միացվածքների միջոցով:

Առանձնահատկություններ
  • Ցերեկային օգտագործման նշանոցների պարզ և արագ փոխակերպում գիշերային դիտման սարքի
  • Ամրացվում է նշանոցի դիմացը՝ առանց վերազրոյացման անհրաժեշտության
  • Անլար հեռակառավարում
  • Մեկ հատ ալկալիական AA չափի (1.5V) կամ CR123A տեսակի (3V) լիթիումի մարտկոց
  • XLR-IR850 անջատվող հեռահար ԻԿ լուսարձակ
  • Արագ ամրացման միացվածք
  • Համատեղելի է ռազմական չափանիշներով թողարկված ապրանքների հետ
  • Երկու տարի երաշխիք
Տեխնիկական տվյալներ
ԷՕՓ- ի առանձնահատկությունները.
ԷՕՓ Gen 3
Ֆոտոկաթոդի տեսակը GaAs Galium Arsenide
Լյումինաֆորի տեսակը P43 (կանաչ) կամ P45 (սպիտակ)
Որակի 2000-2100
Թույլատրման սահմանաչափ, p / mm 64-68
S / N հարաբերակցությունը 25-30
Փոխակերպման գործակիցը 35000-70000
Լարումը, V 2 - 3.6
Ընթացիկ սպառումը, mA, ոչ ավել քան 20
ԷՕՓ- ի նվազագույն գործառնական ժամանակ, ժամ 10000
Սարքի առանձնահատկությունները.
Խոշորացում 1x (խորհուրդ է տրվում օգտագործել 6-7x խոշորացման հնարավորությամբ ցերեկային տեսանելիության օպտիկայի հետ)
Ոսպնյակային համակարգ 80 մմ; F/1.44
Տեսադաշտ 12°
Կիզակետային հեռավորություն 10 մ-ից մինչև անվերջություն
Ելքի բիբ 40 մմ
Հեռակառավարում Այո (անլար)
Պայծառության ավտոմատ կառավարում Այո
Պայծառ լույսի կրճատում Այո
Ավտոմատ անջատման համակարգ Այո
Ինֆրակարմիր լուսարձակ Անջատվող հեռահար լուսարձակ
Ցածր լարման ցուցիչ Այո (տեսադաշտում)
Մարտկոցի տեսակը CR123 տեսակի լիթիումի 3Վ (1) կամ AA չափսի ալկալիական 1.5Վ (1) կամ ցանկացած AA չափսի կամ CR123 տեսակի մարտկոցներ՝ 1.2-3.7Վ լարումով
Մարտկոցի աշխատաժամանակ Մինչև 60 ժամ (3Վ) / մինչև 30 ժամ (1.5Վ)
Ռազմական չափանիշ Այո
Գործարկման ջերմաստիճան -40°C մինչև +50°C
Պահպանման ջերմաստիճան -50°C մինչև +50°C
Ընդհանուր չափսեր 117 x 85 x 83 մմ
Քաշ 0.75 կգ
Երաշխիք 2 տարի
Մուտք
x