հայ

Մեր մասին

«ՈՒՆԻԿՈՒՄ ԱՐՄ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Նույն թվականին ընկերությունը ստացավ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ինչպես նաև վերջիններիս առք ու վաճառքի լիցենզիաներ:

2014 թվականին «ՈՒՆԻԿՈՒՄ ԱՐՄ» ընկերությունը մասնակցեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության կողմից կազմակերպված մի շարք տենդերների, որոնց արդյունքում ընկերությունը ՀՀ Պաշտպանության Նախարարության հետ կնքեց տարբեր օպտիկական սարքավորումների մատակարարման պայմանագրեր:

Ընկերությունը տարիների ընթացքում համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպություննրի հետ: 2014 թ. մեր ընկերությունը դարձավ ամերիկյան «Armasight Inc.» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում: Ձեռք բերելով վստահություն և կառուցելով ամուր հարաբերություններ այս կազմակերպության հետ` 2015թ. «ՈՒՆԻԿՈՒՄ ԱՐՄ» ընկերությունը «Armasight Inc.» ընկերության կողմից արժանացավ «Տարվա լավագույն գործընկեր» կոչմանը: Մեր ընկերության մասնագետները փորձի փոխանակման նպատակով, այցելել են մի շարք ընկերությունների գործարաններ, ծանոթացել արտադրությունների գործընթացներին և տեխնոլոգիաներին: Մասնակցելով տարբեր երկրներում վերապատրաստման դասընթացների` մեր ընկերությունը որոշեց հիմնել իր սեփական արտադրությունը:

Հենց այդ նպատակով 2016 թվականին հիմնադրվեց «ՈՒՆԻԿՈՒՄ ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» ընկերությունը: Այն ստացավ ռազմական նշանակության սարքավորումների արտադրության ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի միջնորդական գործունեության և ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման լիցենզիաներ: Այժմ մեր ընկերությունը ունի գիշերային և ջերմային տեսանելիության մի շարք սարքավորումներ, որոնք իրենց որակային առումով ոչինչով չեն զիջում իրենց նմանօրինակ արտասահմանյան սարքավորումներին:

«ԿԱՏՈԴ» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչ

«ՈՒՆԻԿՈՒՄ ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարացքում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության խոշորագույն էլեկտրո-օպտիկական կերպարանափոխիչներ արտադրող «ԿԱՏՈԴ» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը։

Մասնակցելով զանազան ցուցահանդեսների` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մեր ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է միջազգային շուկայում` բարձր մրցունակությամբ:

 

 

 

 

Լիցենզիաներ

Սերտիֆիկատներ

Վկայականներ

Մուտք
x